Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։

Բացահայտվել է խարդախության՝ 6, գողության`4, անձի առեւանգման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման եւ կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: