Ճանապարհային երթեւեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից եւ վթարային իրավիճակներից խուսափելու համար, 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երեւան քաղաքի Աբովյան եւ Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես, այդ խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ եւ այն կդառնա կարգավորվող խաչմերուկ: