Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հետաձգել է էլեկտրոնային առեւտրից մաքսատուրքերի հավաքման հարցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով աղբյուրին:
«Արտասահմանյան խանութներից համացանցային առաքման մաքսատուրքերի բարձրացման հարցն այսօր չի քննարկվել», — ասված է հաղորդագրության մեջ:
Ենթադրվում էր, որ դեկտեմբերի 2-ին ԵՏՀ-ի խորհուրդը կքննարկի էլեկտրոնային առեւտրից գանձվող մաքսատուրքերի հարցը: Տվյալ հարցը պիտի քննարկվեր նոյեմբերի 23-ին, սակայն դրա վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգվել էր Ղազախստանի կողմից առարկությունների պատճառով, քանի որ ԵՏԽ-ում որոշումների ընդունման համար անհրաժեշտ է, որ միության բոլոր մասնակիցները համակարծիք լինեն:





























