Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի մանդատի՝ սեպտեմբերի 8-ին  Ղարաբաղի հյուսիսում՝ զորքերի շփման գծում կայանալու է հերթական դիտարկումը:

«Դիտարկման ընթացքում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անցումը զորքերի շփման գծի հակառակ կողմը»,- Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն է ներկայացրել Trend գործակալությունը:

Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Ուիլյամ Պրայորը եւ Ժասլան Նուրտազինը:

Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են դաշտային օգնականներ Անտալ Հերդիչն ու Խրիստո Խրիստովը: