Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը: (ֆոտոռեպորտաժ)

Ըստ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երթն անցնելու է Թումանյանով՝ դեպի Մաշտոցի պողոտա, ապա Կորյունով աջ՝ դեպի Մոսկովյան պուրակ, կանցնեն ԿԸՀ կողքով, ապա կթեքվեն դեպի Աբովյան, Թումանյանով կվերադառնան Ազատության հրապարակ։ Նրա խոսքով` իրենք ակնկալում են, որ ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ չի ստեղծի:

Ոստիկանության փոխգնդապետն բարձրախոսով հայտարարեց, որ երթի մասին իրազեկվել է այլ երթուղով՝ Հյուսիսային պողոտա, Ամիրյան եւ Մաշտոցի պողոտայով։ Նա երթի  մասնակիցներին կոչ արեց չշեղվել երթուղուց, այլապես դա կդիտվի օրենքի խախտում եւ երթի մասնակիցները կենթարկեն վարչական պատասխանատվության:

Վաղը` դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ամենօրյա ասուլիսը, իսկ ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «ՈՉ»-ի շտաբի հավաքը` «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ, որին միացել են նաեւ ՀԱԿ–ը եւ ՀԺԿ–ն։ Րաֆիի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ «Ոչ»-ի շտաբի հիմնադիր անդամներ են նաեւ «Ժառանգությունը», «Հիմադիր խորհրդարանը» եւ ԱԻՄ-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին  «Նոր Հայաստանի» երթը ուղեկցվել էր երթի մասնակիցների ե ոստիկանների բախումներով:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am