Կոպենհագենի կենդանաբանական այգում տղամարդը ցատկել է սպիտակ արջի ազատավանդակ: Երբ այգու աշխատակիցները նրան դուրս են բերել վանդակից, նա կարողացել է ոտքի վրա կանգնել, սակայն անմիջապես հոսպիտալացվել է:

Ըստ Associated Press-ի, աշխատակիցներն արջի ուղղությամբ մի քանի անգամ կրակել են ռետինե փամփուշտներով, որպեսզի կենդանին հեռանա: Առայժմ հայտնի չէ, թե ինչու է տղամարդը որոշել այցելել գիշատչին:

Lenta-ի փոխանցմամբ, այգու մենեջեր Ստեֆան Ստրեյդը նշել է, որ տղամարդը սեփական կամքով է մտել սպիտակ արջի վանդակ եւ, բարեբախտաբար, միայն մի քանի քերծվածք է ստացել: Տեղի ոստիկանությունը Twitter-ում գրել է, որ տղամարդը հոգեկան խանգարումներ ունի: