Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 50 շենքի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Opel Vectra B» մակնիշի 34 VT 311 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1973 թ.) եւ «Peugeot» մակնիշի 47 ZD 007 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1991թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Մ. (1979թ.), Դ. (2004թ.) եւ Նանե ( 2008թ.) Ավետյանները տեղի ուժերով տեղափոխվել են «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար, այնուհետեւ Դ. եւ Ն. Ավետյանները տեղափոխվել են «Սրբ. Աստվածամայր» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները Ա.Կ.-ին, Ա.Ե.-ին եւ «Peugeot» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ս. Է.-ին (1996թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները: