Իրանը հարվածել է PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) իրանյան թեւ հանդիսացող PJAK-ին, որի արդյունքում զոհվել է 26 քուրդ գրոհային։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman թերթը։

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Մուհամեդ Փափքուրը հայտարարել է, որ քուրդ զինյալների դեմ իրականացված Իրան-Թուրքիա եւ Իրան-Իրաք սահմանների մոտ օպերացիայի ընթացքում սպանվել է 26 քուրդ զինյալ։ Նա նշել է, որ շարունակվելու են տարածաշրջանը ազատել քուրդ գրոհայիններից։