Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի առաջ ուղերձով հանդես գալուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել է ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը: 

«Խնդրում եմ հարգել մեր զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհել իրենց պարտքը կատարելու համար: Ռուսաստանի բոլոր քաղաքացիների հիշատակը, որոնք զոհվել են ահաբեկիչների ձեռքից», - ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ Դաշնային խորհրդին ՌԴ նախագահի ամենամյա ուղերձի լուսաբանման համար ավելի քան  500 լրագրող էր հավատարմագրվել: Միջոցառմանը նախատեսում էին ներկա լինել լրագրողներ Թուրքիայից, Չինաստանից, Եվրոպայի երկրներից ԱՄՆ-ից եւ այլն: 

Ելույթն ընթանում է Կրեմլի Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում: 

ՌԴ նախագահի ամենամյա ուղերձն ավանդաբար ընթերցվում է Կրեմլում: Ելույթին հրավիրվում է երկրի ամբողջ քաղաքական էլիտան` նախագահի աշխատակազմի ղեկավարությունը, Պետդումայի պատգամավորներ, Դաշնության Խորհրդի անդամներ, նահանգապետները` ավելի քան հազար մարդ: