Ձյան առատ տեղումներն այսօր՝ դեկտմեբերի 3-ին, չեն խոչընդոտել Հայաստանից եւ դեպի Հայաստան չվերթներ իրականացնելուն. եւ ժամանումները, եւ մեկնումներն իրականացվել են ժամանակին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

Նշենք, որ hանրապետության ողջ տարածքում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, վաղ առավոտից ձյան առատ տեղումներ են սկսել:

Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ ձյան առատ տեղումներ են սպասվում առաջիկա օրվա ընթացքում: Մայրաքաղաքում նույնպես վաղ առավոտից շարունակում է ձյուն գալ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ հասարակական տրանսպորտն ամբողջությամբ պատրաստ է ձյան տեղումների:

Նշենք, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով: