Չեխիայի Տուրնով քաղաքում՝ ավոտպահեստամասերի գործարանում, պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Ceske Noviny կայքը։

«Պայթյունից վիրավորվել է հաստատության 5 աշխատակից, որոնցից 3-ի վիճակը ծանր է։ Մեկ  մարդ անհետ կորած է համարվում»,- ասել է շրջանային վթարային ծառայության ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը տարհանել է աշխատակիցներին եւ փակել մոտակա փողոցները։