Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի իր գործընկերների հետ շարունակում է համատեղ ջանքերը Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Հարլեմ Դեզիրը՝ Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների 22-րդ նիստի ժամանակ իր ելույթում, Բելգրադից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։

Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարարը շեշտել է, որ Մինսկի խմբի համանախագահները նաեւ աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքներին՝ հակամարտության հետեւանքով անհետ կորածների որոնումների ուղղությամբ: