Հայաստանի կառավարությունը հողատարածքներ է հատկացրել Երեւանի Դավիթաշեն թաղամասը Աշտարակի խճուղին իրար կապող մայրուղի կառուցելու նպատակով: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին կայացած իր նիստում:

Մայրուղին կոչված է դառնալ Երեւանի հարավը հյուսիսին կապող շրջանցիկ կիսաշրջանի շարունակությունը: Շինարարությունը իրականացվում է կայուն քաղաքային զարգացման վարկային ծրագրի (Զարգացման ասիական բանկի միջոցներով) 2-րդ տրանշի շրջանակում: Առաջին տրանշի ծավալը կկազմի 48,64 մլն դոլար, երկրորդինը՝ 112,97 մլն դոլար: