Հայաստանի կառավարությունը մի շարք «սոցիալական» փոփոխություններ է արել 2016 թ. ՀՀ պետբյուջեի նախագծում: Փոփոխությունները հաստատվել են Հայաստանի կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի ժամանակ:

Մասնավորապես չի ընդունվել Առողջապահական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի առաջարկը՝ երեխաների արտակարգ հոսպիտալիզացման համար սանիտարական ավիացիայի զարգացման համար լրացուցիչ 30 մլն դրամ հատկացնելու մասին: Սոցիալական հարցերով հանձնաժողովը առաջարկել էր 5 հազարից 10 հազար դարձնել Աֆղանստանի, ինչպես նաեւ Հայաստանի հանրապետության մարտական գործողությունների մասնակիցների ամենամսյա վճարները: Այս առաջարկը նույնպես չընդունվեց:

Դրա փոխարեն Կառավարությունը որոշեց հոգ տանել ծայրաստիճան «չունեւոր» պետական չինովնիկների մասին ու ընդունեց ԱԺ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի առաջարկը՝ կառավարությանն առընթեր «Օրենսդրության կանոնակարգման ազգային կենտրոն» պետական կազմակերպության աշխատավարձերի ֆոնդը 80 մլն դրամով (մոտավորապես 166 հազար դոլարով) բարձրացնելու մասին: