Հաստատված տեղեկատվություն կա այն մասին, որ «Իսլամական պետության» գրոհայինների տարածած տեսանյութում մահապատժի ենթարկվող իբր «ռուսական լրտեսը» չեչեն է: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Նրան, ով դա արել է,մենք մեկ ավարտով տոմս կտանք»,-հավելել է Քադիրովը:
Ավելի վաղ ԻՊ-ի գրոհայինները տեսանյութ էին հրապարակե, իբր, «ռուսական լրտեսի» մասին: Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ դեռեւս չեն կարող հաստատել տեսանյութի իրական լինելը:





























