Քալիֆորնիայի Սան Բերդարդինիո քաղաքում սահմանափակ հնարավորությունների մարդկանց համար նախատեսված կենտրոնում կրակոցներ արձակողները մանրամասն պատրաստվել էին հարձակմանը, հաղորդում է Fox News-ը:
Սան Բերնարդինիոյի ոստիկանությունում հայտնել են, որ կասկածյալները «ռազմական մարտավարություն են կիրառել եւ պատրաստված էին երկարատեւ գրոհի»:
«Նրանք պատրաստված էին եւ կարծեք թե ինչ-որ առաքելություն էին իրականացնում»,-ասել է ոստիկանության ղեկավարը:
Նշվում է, որ շենքի բնակիչները փրկվել են՝ բարիկադավորվելով հարձակվողներից:




























