Վրաստանի Արդարադատության նախարարությունը դիմել է երկրի նախագահին` առաջարկելով նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին զրկել Վրաստանի քաղաքացիությունից: Այդ մասին այսօր հայտնել է արդարության նախարար Թեա Ցուլուկիանին: 

«Այսօր մենք նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին եզրակացություն ենք ուղարկել, որում առաջարկվում է դադարեցնել Վրաստանի նախկին նախագահ, իսկ այժմ արդեն Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքացիությունը: Վերջնական որոշումը պիտի հաստատի Վրաստանի նախագահը, եթե համաձայնի մեր եզրակացությանը,   «Գրուզիա- On-line».

Մենք Օդեսայի նահանգապետին մի ամիս էինք տրամադրել իր դիրքորոշումն արտահայտելու համար, ինչպես որ դա պահանջում է ընթացակարգը ցանկացած քաղաքացու դեպքում:  Նամակը նրան հանձնվել էր նոյեմբերի  3-ին: Նա չի պատասխանել, դրա համար էլ  ընթացակարգն առաջ է շարժվել, եւ արդեն եզրակացություն է ուղարկվել Վրաստանի նախագահին», - հայտնել է Ծուլուկիանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահի աշխատակազմից ասել էին, որ պետության ղեկավարը գործելու է այնպես, ինչպես որ համանման իրավիճակում վարվում է այլ անձանց պարագայում: