Նարդարան ավանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդեն չորրորդ օրն է ավանի շուրջ բոլոր ճանապարհները գտնվում են Ադրբեջանի ներքին զորքերի ու ոստիկանության վերահսկողության տակ:
Այսօր ավանի հիմնական մուտքերի մոտ սկսել են լրացուցիչ պատնեշներ կառուցել, հայտնում են տեղի բնակիչները, փոխանցում է contact.az. http://contact.az/–ը:
Ավանի տարածքում են շարունակում մնալ ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները ու զրահատեխնիկա: Ավանում հատուկ գործողությունը շարունակվում է:Միայն հաց մատակարարող ավտոմեքենաներին են թույլ տալիս մտնել ավան:
Լրագրողներին ու կողմնակի մարդկանց մուտքը Նարդարան առաջվա պես արգելված է: Ավանում լույսն ու գազը նույնպես անջատված են:





























