Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 22-րդ նիստի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիեի (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջե Կասպշիկի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ-ից ԱՊԱ-ին հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հմանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի ընթացիկ կարգավիճակի վերաբերյալ, ԵԱՀԿ Միսնկի խմբի գործունեության ծրագրերը, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ Բելգրադում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ:





























