Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն եւ ծախսերը կմեծանան 3 մլրդ 246 մլն դրամով։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի 3-ին Կառավարության նիստում։ Ծախսերի մեծ մասը նախատեսված է պետական գանձապետական պարտատոմսերի (1.8 մլրդ) սպասարկման եւ համայնքային աջակցության (1.17 մլրդ) համար։ Կկրճատվի ստացվող վարկերի ծավալը, այդ թվում Համաշխարհային բանկից՝ 577 մլն դրամով, Զարգացման ասիական բանկից 289 մլն դրամ, Զարգացման եվրոպական բանկից՝ 962 մլն դրամ։
Հիշեցնենք, որ նախապես պետական բյուջեի եկամուտները պլանավորված էին 1 տրլն 183 մլրդ դրամի չափով, իսկ ծախսերը՝ 1 տրլն 374 մլրդ-ի։ Պակասուրդը կազմում ՝ 190.74 մլրդ դրամ կամ սպասվող ՀՆԱ 3.5 տոկոսը։





























