Սաուդյան Արաբիան հունվարին կնվազեցնի ԱՄՆ արտահանվող նավթի բոլոր տեսակների գները։ Միեւնույն ժամանակ եվրոպացի գնորդների համար գները կբարձրանան, հայտնում է Saudi Aramco պետական ընկերությունը։
Հյուսիս-արեւմտյան Եվրոպայի հաճախորդների համար սաուդյան նավթը հաջորդ ամսվանից մեկ բարելի համար 0.4-0.7 դոլարով կթանկանա։ Միջերկրածովյան երկրների համար նավթը կթանկանա մեկ բարելի համար 0.1-0.8 դոլարով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ամերիկացի գնորդների համար նավթի բոլոր տեսակները կէժանանան 0.3 դոլարով, բացառությամբ Arab Extra Light-ի, որի գինը կնվազի 0.7 դոլարով։ Արդյունքում «ամենաթեթեւ» նավթի գինը դեկտեմբերին ASCI ինդեքսից 2.85 դոլարով բարձր կլինի, հայտնում է Bloomberg-ը։
Ասիացի գնորդների համար Սաուդյան Արաբիայի նավթի որոշ տեսակներ հաջորդ ամիս կթանկանան, իսկ որոշները՝ կէժանանան։ Հատկապես կբարձրանա Super Light տեսակի նավթի գինը, որը Օմանի եւ Դուբայի նավթի միջին գնից 2.9 դոլարով բարձր կլինի։





























