Ձգձգվող հակամարտությունների ոլորտում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Այդ մասին ասել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսը Բելգրադում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, Բելգրադից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
Նրա խոսքով, Վրաստանում, Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղի շուրջ «սառեցված հակամարտությունների» վերքերը կարող են դարձյալ արյունահոսել եւ նոր պայթյունի ներուժ ունեն:





























