Բելգրադում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստում հեռարձակումն անսպասելիորեն ընդհատվել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Բելգրադից։
Ավելի վաղ ելույթ էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որը հայկական կողմին մեղադրանքներ էր ուղղել։
«Տեխնիկական հանգամանքների» տարօրինակ զուգադիպությամբ մամուլը զրկվել է հայկական կողմի տեսակետը լսելու հնարավորությունից։ Առայժմ նիստի կազմակերպիչները որեւէ մեկնաբանություն չեն ներկայացրել տեղի ունեցածի կապակցությամբ։





























