ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Դիվանոգորսկ քաղաքում 31-ամյա տղամարդը փորձել է բռնաբարել 13-ամյա դպրոցական աղջկան։ Դեկտեմբերի 3-ին աղջիկը քայլելիս է եղել երկաթուղային կայարանի մոտակայքով, երբ նրա վրա հարձակվել է տղամարդը եւ կացնի բութ մասով հարվածել նրա գլխին, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Օգտվելով առիթից, որ աղջիկը ուշագնաց է եղել՝ տղամարդը փորձել է բռնաբարել նրան։ Սակայն աղջիկը ուշքի է եկել եւ կարողացել է դուրս գալ փողոց, որտեղ անցորդներից օգնություն է խնդրել, հայտնում է Lenta.ru-ն։
Տուժածին հայտնաբերել էր տեղաբնակ մի կին, որը դիմել էր ոստիկանություն։ Աշակերտուհու խոսքով՝ տղամարդը հարբած է եղել։ Կասկածյալը ձերբակալված է։ Աղջիկն այս պահին գտնվում է հիվանդանոցում։




























