Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։

Բացահայտվել է գողության`7, խարդախության՝ 11, կողոպուտի, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 30-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: