Արագածոտնի մարզում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վթարի է ենթարկվել Միրաքի գյուղապետ Ալիկ Նամոյանը:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամը 12:00-ի սահմաններում Ալիկ Նամոյանն իր վարած ավտոմեքենայով Երեւան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետեւանքով Նամոյանն ու մեքենայի երկու ուղեւորները տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Այստեղից մեզ հայտնեցին, որ վիրավորների վիճակը կայուն է, վտանգավոր ոչինչ չկա. գյուղապետն ունի սալջարդ, իսկ մյուս երկու ուղեւորները՝ կոտրվածքներ: