Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Օպել Աստրա» մակնիշի 34 VM 177 (վարորդ՝ 25-ամյա Ա. Ա.) եւ «ՎԱԶ 21 04» մակնիշի 34 QS 024 (վարորդ՝ 38-ամյա Է. Ա.) համարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «ՎԱԶ 21 04» մակնիշի վարորդ Է. Ա.-ն եւ ուղեւոր՝ 40-ամյա Ս. Գ.-ն հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Է. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղեւոր Ս. Գ.-ինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել գազի բալոնի փականները: