Դեկտեմբերի 4-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ արտգործնախարար Իվիցա Դաչիչին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը եւ Իվիցա Դաչիչն անդրադարձան ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:
Հայաստանի եւ Սերբիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-սերբական օրակարգի հարցեր: Երկուստեք կարեւորվեցին Հայաստանի եւ Սերբիայի համատեղ ջանքերն՝ ուղղված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։





























