Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատը աղավաղում է փաստերը, որպեսզի կարողանա հիմնավորել իր դիրքորոշումը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորը ավելի հավանական է համարում, որ ՀՀԿ-ն 2017թ. խորհրդարանական ընտրություններում չի հավաքի բացարձակ մեծամասնություն։ «Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում է դա։ ՀՀԿ-ն համամասնական համակարգով երբեք մեծամասնություն չի հավաքել»,- նշել է Ռուստամյանը։





























