Քալիֆորնիայի հյուսիսում Նովատո քաղաքում դպրոցի աշխատակազմը ստիպված է եղել գրավոր կերպով ծնողներին բացատրություն տալ, թե ինչու է վայրի սկյուռը մտել դասասենյակներ ու կծել ուսուցչին ու աշակերտներից մեկին, հայտնում է NEWSru –ն վկայակոչելով CBS News-ը
Միջադեպը տեղի է ունեցել «Փլեզանթ Վելլի» մանկապատեզում: Վայրի սկյուռը մտել է դասասենյակներից մեկը, դաստիարակչուհու ոտքով բարձրացել է նրա ուսի վրա ու կծել կնոջը: Կինը վերցրել է կրծողին ու իր վրայից դեն նետել, որից հետո սկյուռը փախել է միջանցք, մտել մեկ այլ դասասենյակ, կծել աշակերտներից մեկին ու բարձրացել մյուսի ուսին: Դրանից հետո օգնության է հասել հավաքարարը, որը կենդանուն դուրս է քշել շենքից:




























