ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի աշխատանքային առաջին օրվա ավարտին կայացած ընթրիքի ժամանակ համատեղ կատարել են «Պոդմոսկովնիե վեչերա» երգը։ Այս մասին հայտնում է սերբական «Տելեգրաֆ» թերթը։ Ընթրիքին մասնակցել են ավելի քան 40 պետությունների արտգործնախարարներ ու պատվիրակությունների ղեկավարներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դաչիչն ու Լավրովը կատարել են ռուսական երգը, որը շատ են սիրում սերբերը»,- գրում է թերթը։ «ԵԱՀԿ ընթրիքի ոչ պաշտոնական մասը բացել է սերբ արտգործնախարար Իվիցա Դաչիչը, որն իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ երգել է «Պոդմոսկովնիե վեչերա» երգը»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ նախաձեռնողը եղել է Դաչիչը։




























