Ադրբեջանի խորհրդարանը որոշել է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ անել, որոնք նախատեսում են աշակերտներին տուգանել դպրոցական պարապմունքներից բացակայելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ փոփոխությունների, Օրենսգրքում կավելացվի մի հոդված, որի համաձայն մեկ ամսվա ընթացքում ավելի քան յոթ օր դպրոցից բացակայելու համար կիրառվելու է տուգանք՝ 100 մանաթի չափով (մոտավորապես 100 դոլար) հայտնում են տեղական լրատվամիջոցները:




























