Դեկտեմբերի 15-ին Հայաստանում կմեկնարկի նոր ծրագիր` ԵՄ եւ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, որը կուղղվի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հեն հանդիպման ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում գյուղնախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները եւ առաջիկա ծրագրերը:

Նախատեսվում  են բարեփոխումներ օրենսդրական դաշտում, դրամաշնորհային ծրագիր, որը բաց է լինելու ՀՀ բոլոր մարզերի գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի բյուջեն կազմում է 3,3 մլն եվրո, տեւողությունը` երեք տարի է:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ իրականացվող ծրագրերն են`  «Համատարած գյուղատնտնտեսական հաշվառում» (2 մլն դոլար, 2014-2017), «Համագործակցություն հանուն գյուղի զարգացման», (4 մլն դոլար 2013-2018),  «Գյուղի զարգացման նախաձեռնություն» (4 մլն դոլար, 2013-2018):

Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ իրականացվում են անասնաբուժական կենտրոնների ստեղծման եւ մասնավոր խորհրդատվական համակարգերի խթանման ծրագրեր:  Արմեն Հարությունյանը հայտնել է, որ մինչեւ 2017 թվականը նախատեսվում է ստեղծել թվով 20  անասնաբուժական կենտրոններ, որոնք կապահովվեն այլընտրանքային խորհրդատվություն գյուղացիական տնտեսությունների համար:   2016 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել է նաեւ ջրային համակարգի արդիկանացմանն ուղղված ծրագիր, որի շրջանակում երեք պիլոտային ծրագրեր են իրականացվել` ջրախնայողատար համակարգերի տեղադրման մասով, ինչը կնպաստի, որպեսզի ձկնաբուծական տնտեսություններն առավել արդյունավետ դարձեն իրենց գործունեությունը:

Նախարարությունը շարունակում է համագործակցությունը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության  հետ, այս պահին կան 7 ընթացիկ ծրագրեր: Դրանցից են` Խաղողի կոլեկցիոն այգիների ստեղծման, Ձկնաբուծության զարգացման, Բրյուցելոզի դեմ պայքարի պիլոտային ծրագրերը:

 Փոխնախարարի խոսքով`  այս տարի նախարարությունը բավականին արդյունավետ համագործակցել  է  Ֆրանսիայի դեսպանատան հետ, եւ տարվա ընթացքում Հայաստան են ժամանել առաքելություններ` խորհրդատվական համակարգի արդիականացման եւ խաղողագործության եւ գինեգործության զարգացման նպատակով: Ակնկալվում է, որ 2016 թվականին ֆրանսիացի մասնագետներ կժամանեն պանրագործության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման եւ մեր հանրապետությունում պանիրների նոր տեսակների արտադրության զարգացման նպատակով:  Արմեն Հարությունյանը շեշտել է, որ  նոր տեխնոլոգիաների ներդրումը պայմանավորված է նոր շուկաներ գտնելու եւ արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ:

Այս տարի Հայաստանը դարձել է Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության անդամ եւ Գերմանիայի զարգացման գործակալությունն աջակցել է, որ հայկական կրթական եւ գիտական հաստատությունների անդամներ մասնակցեն եւ իրենց թեզերը ներկայացնեն այս հեղինակավոր կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում:

Անդրադառնալով ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի քննարկումներին` փոխնախարարը հայտնեց, որ 12 աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնք նպատակաուղղված են գյուղատնտեսության ոլորտում տարբեր համատեղ ծրագրերի իրականացմանը: