Չինաստանի իշխանությունները Աֆրիկայի երկրներին 60 մլրդ դոլարի չափով վարկի տեսքով ֆինանսական օգնություն կտրամադրեն։ Այս մասին հայտնել է Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը։ Նրա խոսքով՝ օգնության փաթեթը ներառում է զրոյական տոկոսադրույքով վարկեր եւ մի քանի  հազար աֆրիկացի ուսանողների կրթաթոշակներ։

Այս հայտարարությունն արվել է Յոհաննեսբուրգում չին-աֆրիկյան երկօրյա գագաթնաժողովի ժամանակ։ ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման իր հերթին նշել է, որ Չինաստանը Աֆրիկայի խոշորագույն առեւտրային գործընկերն է, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Աֆրիկայի եւ Չինաստանի միջեւ համագործակցությունը հատկապես մեծ կարեւորություն ունի, քանի որ Չինաստանում եւ Աֆրիկա մայրցամաքում ընդհանուր առմամբ ապրում է Երկիր մոլորակի բնակչության 1/3-ը։