Սիրիայում առանց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի քաղաքական կարգավորում հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը։

«Բոլորին բանակցային սեղանի շուրջ բերել եւ քաղաքական կարգավորման հասնելն իհարկե կարեւոր է, բայց մենք չենք կարող հույս դնել դրա վրա եւ ԻՊ-ի դեմ քայլեր չձեռնարկել»,- մեջբերում է Քեմերոնի խոսքը Тhe Press Association-ը։

«Ավիահարվածները իրականում օգնում են քաղաքական կարգավորման հասնել, քանի որ դրանք ուղղված են ԻՊ-ի դեմ, որը յուրաքանչյուրիս թշնամին է»,- ընդգծել է Քեմերոնը՝ հավելելով, որ Սիրիայում չափավոր ընդդիմությունը պետք է դառնա ապագա կառավարության մաս, փոխանցում է ՏԱՍՍ-ը։