Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,436,558 դոլար 482,13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100,191,981 ԱՄՆ դոլար 484,47դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 9,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484,08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484,85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,071,222 EUR 512,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,810,296 EUR 515,87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,022,490,459 ռուբլի 7,18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 516,946,759 ՌԴ ռուբլի 7,28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար: