Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Սիրիայում ռուսաստանցի «լրտեսին» սպանած «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինի ինքնությունը պարզվել է։ Այս մասին Քադիրովը գրել է իր Instagram-ում եւ հայտնել, որ Խասիեւի ենթադրյալ մարդասպանը Նոյաբրսկի բնակիչ է եւ ազգությամբ ռուս։
Life News –ի տեղեկություններով՝ մարդասպանը Նոյաբրսկի 28-ամյա բնակիչ Անատոլի Զեմլյանկան է, որը դաշնային հետախուզման մեջ է գտնվում։
Քադիրովը նշել է, որ սպանված 23-ամյա Խասիեւը ծնվել է Չելյաբինսկի մարզում եւ մինչեւ 2012թ. կրել է Եվգենի Յուդին անունը։ Հետո նրան որդեգրել է չեչեն մի կին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԻՊ գրոհայինները հայտարարել էին, որ գլխատել են ենթադրյալ ռուս լրտեսի։ Նրանք տեսահոլովակ էին հրապարակել, որը կոչվում է «Ռուսնե՛ր, դուք հիասթափված եւ ստորացված կլինենք»։




























