Թուրքիայի քաղաքացիների համար Ռուսաստանի վիզան կարժենա առնվազն  60 եվրո, հայտնել է  Ռուսաստանի տուրօպերատորների միության ղեկավար Դմիտրի Գորինան, մեջբերում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։

«Իմ կարծիքով այդ թիվը կլինի 60 եվրոյից ոչ պակաս»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ կոմերցիոն վիզային կենտրոններում վիզան կարժենա 30-35 եվրո եւ ավելի։

Գորինը հավելել է, որ ՌԴ քաղաքացիների համար Թուրքիայի կողմից վիզային առումով պատասխան քայլեր դեռ չեն կիրառվում։