Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բարեհաջող վիրահատվել է. բժիշկները փոխել են նրա կարդիոխթանիչը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանչեսկա Պասկալեն, որի հետ Բեռլուսկոնին արդեն մի քանի տարի ջերմ հարաբերություններ է պահպանում։

79-ամյա քաղաքական գործիչը պլանային վիրահատության է ենթարկվել San Raffaele հիվանդանոցում։ Պասկալեի խոսքով՝ ամեն բան հիանալի է ընթացել։ «Բեռլուսկոնին տեղափոխվել է պալատ, իրեն լավ է զգում եւ արդեն աշխատում է»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պասկալեն նշել է, որ նախկին վարչապետը դուրս է գրվելու հավանաբար շաբաթ օրը։