Գոյություն ունեցող «սառեցված հակամարտությունների» պայմաններում չի կարելի սառեցնել երկխոսությունը: Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 22-րդ նիստի շրջանակում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն: Այս մասին NEWS.am-ի սեփական թղթակիցը Բելգրադից:

Նրա խոսքով, Եվրոպայում անվտանգության հարցն առավել հրատապ է դարձել ԵԱՀԿ-ի համար: Եվրոպայում խորը տարաձայնություններ են առաջացել, եւ դրանք լուծման կարիք ունեն:

«Մենք գործ ունենք ճգնաժամերի, «սառեցված հակամարտությունների» հետ, եւ ես կարծում եմ, որ մենք չպետք է սառեցնենք երկխոսությունը»,- հայտարարել է Լամբերտո Զանիեն: