Չինաստանի Չանչուն քաղաքում վթարի հետեւանքով   8 մարդ է զոհվել, այդ թվում` երկու երեխա, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը: 

Տեղի իշխանությունների տվյալներով, ծանր բեռնատարը, որը ցեմենտ էր տեղափոխում, ճանապարհին շրջվել է եւ բախվել միկրոավտոբուսին, որում ինը մարդ կար: Նրանցից ութը տեղում զոհվել են: Միակ ողջ մնացած տուժածին հասցրել են հիվանդանոց:

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննել պատահարի պատճառները: Ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարի վարորդին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: