Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ ֆրանսիական կողմը հնարավոր համարում է նախագահ Բաշար Ասադի կողմից կառավարումը, մինչեւ երկրում ժամանակավոր կառավարության նշանակում, գրում է Gazeta-ն` վկայակոչելով La Informacion-ին:
«Սիրիայի միավորումը անցումային իշխանություն է ենթադրում: Դա նշանակում է, որ Ասադը պիտի հեռանա, մինչեւ անցումային կառավարությունը», — ասել է նա:
Ավելի վաղ Ֆաբիուսը հայտնել էր, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում կառավարական զորքի հետ համագործակցությունը հնարավոր է սոսկ իշխանության լեգիտիմ փոխանցման պայմանով:




























