Ահաբեկչական  «Իսլամական պետություն» խմբավորման հետեւորդները հայտնել են, որ Սան Բերնարդինոյում գրոհն իրականացրել են իրենց հետեւորդներից երկուսը, գրում է   Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Հաղորդագրության մեջ ասվում էր, որ հարձակմանը մասնակցել է խմբավորման երկու հետեւորդ:

Տվյալ հայտարարությունն արվել է առցանց ռադիոհեռարձակման շնորհիվ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ը պատասխանատվություն է ստանձնել Կալիֆորնիայում կրակոցների համար: