Թագավորական ռազմաօդուժի կործանիչները Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական շարժման գրոհայիններին հարվածների երկրորդ շարքն են հասցրել:
Ռմբակոծումների թիրախ են դարձել նավթակիր շրջանները, որոնք վերահսկվում են գրոհայինների կողմից:
Դեկտեմբերի 2-ին բրիտանական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկել է սիրիական տարածքում ջիհադիստներին ավիահարվածներ հասցնելու օգտին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դրանից մի քանի ժամ անց Միացյալ թագավորության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ չորս Tornado կործանիչ-ռմբակոծիչ օդ է բարձրացել Կիպրոսում գտնվող Ակրոտիրի ռազմական ավիաբազայից եւ ռմբակոծումների առաջին շարքն է իրականացրել:
Դեկտեմբերի 3-ին երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը տեղեկացրել է, որ բրիտանական իշխանությունները Սիրիայում հարվածներ հասցնելու համար եւս ութ ռմբակոծիչ են ուղարկում:




























