Ռուսական կողմը շարունակում է Ուկրաինայի հետ համագործակցել գազի շուրջ` կնքված համաձայնագրերին համապատասխան: Այդ մասին հայտնել է ռուսական Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ապրում ենք այն պայմանագրերի շրջանակում, որոնք ստորագրվել են: Համարում եմ, որ այդ պայմանագրերի գործողության շրջանակում անհրաժեշտ է շարունակել փոխգործակցությունը, որովհետեւ մենք եվրոպացի սպառողների համար գազի վստահելի մատակարար ենք», — ասել է նա:
Նովակը նաեւ ընդգծել է, որ անթույլատրելի է, որ եվրոպացի սպառողները կասկածներ ունենան Ռուսաստանից մատակարումների վստահելիության վերաբերյալ:




























