Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւը դեկտեմբերի 5-ին 4 ամսով կալանավորվել է: Այս վճիռը կայացրել է Բաքվի Նարիմանի շրջանային դատարանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նրանց տեղեկություններով՝ Հաջիեւի դեմ մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի գումար յուրացնելու հոդվածով:

Ադրբեջանի միջազգային բանկը հիմնադրվել է 1992թ. հունվարին: Այն երկրի խոշորագույն բանկն է: Բանկի գլխավոր բաժնետերը երկրի ֆինանսների նախարարությունն է, որին պատկանում է բաժնեմասերի 51.07 տոկոսը: Մնացած բաժնեմասերի սեփականատերերը իրավաբանական կամ ֆիզիկական անձինք են: