Իրաքի Մոսուլ ներխուժած թուրքական զինուժի հետ կապված Բաղդադում Թուրքիայի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Իրաքի ԱԳՆ-ում Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ Թուրքիան առանց թույլտվության զորք է մտցրել օտար երկիր եւ դա Իրաքում թշնամական քայլ են դիտարկում։
Նշենք, որ տեղեկություն էր տարածվել, որ իբր քրդական փեշմերգային վարժեցնելու համար Մոսուլ քաղաքի մոտակայք են ներխուժել թուրքական զինուժի 600 հոգանոց ջոկատներ։




























