ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը պնդում է, որ ոչ մի կապ չունի Արշալույս գյուղում Աշոտ Սարգսյանի՝ որպես գյուղապետի թեկնածու առաջադրման հետ:
«Ես կարո՞ղ ա երկրի պրեզիդենտին էլ եմ առաջադրում: Ես չեմ առաջադրել էդ մարդուն, ինքը որ առաջադրվել է, ես հանրապետությունում էլ չեմ եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ Արշալույսում Աշոտ Սարգսյանին առաջադրել է ինքը:
Անդրադառնալով նրան, որ ինքը թշնամական հարաբերություններ ունի գործող գյուղապետի հետ, Մանվել Գրիգորյանը նշեց. «Իմ հետ սկի 40 միլիոն ադրբեջանցի չկարացան թշնամություն անեին: Փորձեցին իմ հետ, իմ ազգի հետ թշնամություն անեն, նենց են մռթներին առել, մինչեւ հիմա խելառած ման են գալի»:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին Արշալույսում գյուղապետի ընտրություններ են: Կա երկու թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Աշոտ Սարգսյանը:
Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Աշոտ Սարգսյանին առաջադրել է Մանվել Գրիգորյանը, քանի որ թշնամական հարաբերություններ ունի գործող գյուղապետի հետ:




























