Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերել են 67-ամյա Ս. Ե.-ի դին: