ՌԴ Պետդումայում մեկնաբանել են Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ պատժամիջոցներն անհապաղ չեղարկելու առաջարկը։ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Լեոնիդ Կալաշնիկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ թշնամանք ընտրելու որոշումը Թուրքիան ինքնուրույն է կայացրել։

«Ինչու՞ պետք է Ռուսաստանը դա անի, երբ դուք ոչնչացնում ենք նրա տեխնիկան եւ քաղաքացիներին, ոչ բարեկամական քայլեր եք ձեռնարկում աշխարհի աչքի առաջ եւ ներողություն չեք խնդրում»,- մեջբերում է Կալաշնիկովի խոսքը «Նորությունների ռուսական ծառայությունը»։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան երկար ժամանակով Ռուսաստանի համար դառնում է ոչ միայն աշխարհաքաղաքական հակառակորդ, այլ նաեւ թշնամի։